ՀՀ 14-րդ վարչապետի սպասումով. ինչ են խոստացել ու ինչ են արել գործադիրի 13 ղեկավարները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երրորդ Հանրապետությունը 13 վարչապետ է ունեցել: Կարեն Կարապետյանը կլինի 14-րդը: ArmLur.am-ը ներկայացնում է, թե ովքեր են եղել մեր վարչապետերը:

ՀՀ առաջին վարչապետը ավանդաբար համարվում է Վազգեն Մանուկյանը:

Vazgen-Manukyan

Վազգեն Մանուկյանից հետո, 1991թ-ի նոյեմբերի 22-ին, ՀՀ վարչապետի աթոռը ստանձնեց Գագիկ Հարությունյանը: Այս պաշտոնում նա աշխատեց շուրջ 1 տարի՝ մինչև 1992թ. հուլիսը:  Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածը  նշանավորվեց օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամով:

????????????????????????????????????

1992 թ. օգոստոսի 1-ից կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվեց Խոսրով Հարությունյանը:  Հարությունյանը կառավարությունը ղեկավարեց մինչև 1993թ-ի հունվարի 30-ը և հեռացավ իր նախորդների պես՝ տարին չբոլորած:

xosrov harutynyan

1993-ի փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ նշանակվեց էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյանը: Նա իր նախորդներից ավելի երկար ղեկավարեց գործադիր իշխանությունը՝ շուրջ 3.5 տարի:  Վարչապետի պաշտոնում Բագրատյանի առաջին հրամանագիրը բենզինի շուկայի ազատականացումն էր, որի արդյունքում շուրջ 2 շաբաթ անց արդեն 25 ընկերություն սկսեց բենզին ներկրել Հայաստան:

hrant-bagratyan3

01.11.1996- 28.02.1997 թվականներին վարչապետի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը, ով այն ժամանակ անհայտ էր հասարակությանը:

arm13802681237

1997-ի մարտի 3-ին ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահի աթոռը լքած Ռոբերտ Քոչարյանը: Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռ. Քոչարյանն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում ընտրվեց Հայաստանի 2-րդ նախագահ: Իսկ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Քոչարյանի օրոք էր, որ Ղարաբաղը դադարեց բանակցություններում որպես առանձին կողմ հանդես գալ:

robert qocharyan

ՀՀ 7-րդ վարչապետ նշանակվեց Արմեն Դարբինյանը, ով Քոչարյանի կառավարությունում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնում էր աշխատել: Նա  ներկայացրեց տնտեսական ծրագիր՝ խոստանալով մեկ տարվա ընթացքում ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, սակայն նման բան  չեղավ:

62117

1999-ի հունիսի 1-ին վարչապետի պաշտոնը ստանձնեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որն այդ պաշտոնում մնաց ընդամենը 4.5 ամիս:  Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետի խոստումները մնացին անկատար: Հասարակության կողմից սիրված քաղաքական գործիչների՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանության անցանկալի հետևանքներից խուսափելու, հասարակության զայրույթը մեղմելու համար որոշվեց վարչապետ նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին: 2000թ-ի ապրիլի 30-ին Արամ Սարգսյանը պաշտոնանկ արվեց:

aram-sargsyan

Օրեր անց ՀՀ վարչապետ դարձավ ՀՀԿ նախագահ, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: 2007թ. մարտի 25-ին՝ ԱԺ ընտրություններից 49 օր առաջ, Անդրանիկ Մարգարյանը մահացավ սրտի կաթվածից՝ գործադիր իշխանությունը 7 տարի ղեկավարելուց հետո: Նրան հաջողվում էր ամեն տարի ավելի մեծ բյուջե պլանավորել ու կատարել և Հայաստանում առաջին անգամ գրանցվեց երկնիշ տնտեսական աճ:

andranik-margaryan

2007 թ. ապրիլի 4-ին նախագահ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: 2007-ին ՀՀԿ համագումարում որոշվեց 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել Ս.Սարգսանի թեկնածությունը:

serj sargsyan

2008 թվականի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանին փոխարինեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ  Տիգրան Սարգսյանը: 2009-ի գարնանը Հայաստանում կտրուկ բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների գները, իսկ նույն տարվա վերջին գրանցվեց ՀՆԱ 14,4 տոկոսանոց անկում: Պաշտոնավարման վերջին շրջանում Տիգրան Սարգսյանի անունն արդեն շրջանառվում էր մի շարք կոռուպցիոն ու օֆշորային աղմկոտ պատմություններում: 2014թ-ի ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

Tigran-Sargsyan.AJ032

2014թ-ի ապրիլի 13-ին Հայաստանի 13-րդ վարչապետ նշանակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա նշանակումից հետո բազմիցս էր շրջանառվում նրա վաղաժամկետ հրաժարականի մասին:

hovik-abrahamyan

Այսպիսով, Հայաստանը սպասում է 14-րդ վարչապետին:

karen-karapetyan




Լրահոս