Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարություններն արժանացել են «Բանակ-2016» ֆորումի Գրան պրի մրցանակին: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ֆորումի գլխավոր մրցանակը տրվել է «Կալաշնիկով» կոնցեռնին՝ զինտեխնիկայի զարգացման ոլորտում ձեռքբերումների համար:
«Բանակ-2016» ֆորումը երկրորդ տարին անընդմեջ անց է կացվում Մերձմոսկվայի Կուբինկա օգանավակայանում, Ալաբինո զորավարժարանում և «Պատրիոտ» այգում: Ռազմատեխնիկական ցուցահանդեսին 6 օրվա ընթացքում ավելի քան 500 հազար մարդ է այցելել: