ՌԴ վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը ծնվել է 1965 թվականին, Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և նույն բուհի ասպիրանտուրան։ 34 տարեկանում դարձել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2003-ին 38-ամյա Մեդվեդևը գլխավորել է ՌԴ նախագահի աշխատակազմը։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ է նշանակվել 2012թ.-ից։ 2008 – 2012-ին՝ Ռուսաստանի Դաշնության երրորդ նախագահն է եղել, ընտրվել է 2008-ի մարտի 2-ին կայացած նախագահական ընտրություններում։
Նախագահելու տարիներին եղել է ՌԴ ԶՈՒ գլխավոր հրամանատար, ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։
Դմիտրի Մեդվեդևը ոչ միայն ռուս ամենաերիտասարդ ղեկավարն է վերջին հարյուր տարում, այլ նաև աշխարհի հինգ ամենաերիտասարդ առաջնորդներից մեկը: