Ավելի քան 15 տարի ես աշխատել եմ, Գյումրու բոլոր խնդիրները բարձրաձայնել եմ, ինձ ճանաչում են: ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող ավագանու ընտրություններին` այս մասին նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջին համար, քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը: «Ես կարիքը չունեմ, որ է´լ հենասյուն ու տռուբա, որ նկար ու պատկեր փակցնեմ, որ ժողովուրդն ինձ ճանաչի և կարգախոսներս լսի: Միշտ առաջնորդվել եմ մի պարզ բանով` ամենակարևորն այն է, որ ընտրված թեկնածուն լինի գյումրեցու դաբրոյով, ոչ թե այս իշխանությունների դաբրոյով», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան