ՀՀ կառավարության հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նանման» և«Շանթ» ընկերություններին արտոնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը: Վարչապետը ՀՅԴ-ական նախարարից հետաքրքվեց, թե որքան ժամանակ են ծախսել ընկերությունները մինչև տվյալ արտոնությունը ստանալը: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ մոտ մեկ շաբաթ:
«Չեմ հավատում»,- կտրուկ պատասխանեց վարչապետը և նշեց, թե ուզում է իմանալ, թե որքան ժամանակ առաջ են դիմել, իսկ Մինասյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով այս պահին չի կարող ասել:
«Ինչո՞ւ պարոն Մինասյան, դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք: Դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևիցե մեկն իրենց չխոչընդոտի: 1 միլիոն դրամ, 500 հազար արտոնություն է խնդրում, երեւի 7 ամիս նամակագրություն է գրել>, – նշեց վարչապետը: