Armenian text to speach

Շենգավիթի դատարան տեղափոխվող մեղադրյալը փախուստի է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Բադալյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ դատարան տեղափոխվելու ընթացքում դիմել է փախուստի։

Քրեական գործով Ա.Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ։

Վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ երկու ծառայողների ուղեկցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխելու ընթացքում մեղադրյալը դիմել է փախուստի, նստել իրեն փողոցում սպասող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ:

Ա.Բադալյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նրա փախուստի դիմելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս