Պուտինը նկար է նվիրել Մեդվեդևին. այն կոչվում է «Գործարանում» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա կապակցությամբ նկար է նվիրել, որը կոչվում է «Գործարանում», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվս մեկ հարց, որը դուրս է մեր այսօրվա խորհրդակցության շրջանակներից. երեկ Դմիտրի Անատոլևիչի ծննդյան օրն էր: Ես երեկ հաճելի հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու հեռախոսով, սակայն այսօր ցանկանում եմ դա անել անձամբ և նվիրել այս հուշանվերը»,- ասել է Պուտինը:

Վերջինս նշել է, որ նկարը «համապատասխանում է Դմիտրի Անատոլևիչի այսօրվա գործունեությանը»:




Լրահոս