Արդեն հայտնել էինք, որ կառավարության աշխատակազմում, Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Մասնավորապես, սեպտեմբերի 14-ի հրամաններով Տիգրան Կարապետյանն ազատվել է վարչապետի օգնականի, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի, Գագիկ Խաչատրյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ խորհրդականի պաշտոնից:
Բացի այդ, Կարապետյանն արդեն նոր նշանակում է կատարել, և Գագիկ Մարտիրոսյանին գլխավոր խորհրդական նշանակել: