Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի իրավիճակը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչության կայքին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Ուշադրության կենտրոնում են եղել սեպտեմբերի 9-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունները՝ ուղղված Սիրիայում խաղաղ գործընթացի մեկնարկին, հումանիտար աջակցությանն ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարին»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Լավրովն ու Քերին քննարկել են նաև հումանիտար հասանելիության ապահովման անհրաժեշտությունը:




Լրահոս