ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ շքանշանը շնորհվել է «Ռուսաստանի և Ղրղզստանի միջև բազմապլանային համագործակցության ամրապնդման հարցում մեծ ներդրման համար» Աթամբաևի 60-ամյակի առթիվ:
Պուտինն իր ղրղզ գործընկերոջը շքանշանը շնորհել է շաբաթ օրը Բիշքեկում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ:
Շնորհելով շքանաշանը՝ Պուտինը նշել է պատմության մեջ Ալեքսանդր Նևսկու կարևոր դերը, ով «խելամիտ հարաբերություններ էր կառուցում Արևելքի և Արևմուտքի հետ, և դա անում այնպես, որ ձեռնտու լիներ երկրի շահերին»: