Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասին տեղեկություն է ստացել, այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս պահին ավելի մանրամասն տեղեկություններ չենք կարող հաղորդել: Մանրամասները կոմիտեն կներկայացնի ավելի ուշ»,-ասել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: