Ոչ մի քաղաքապետ արդարադատություն իրականացնելու իրավունք չունի. Կարեն Գրիգորյանը՝ Էջմիածնի դեպքերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արդեն մասնակցել է քաղաքապետի ընտրություններին և, իր խոսքով ասած, քվեարկել հանուն արդար Էջմիածնի: Սակայն նա լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը:

«Նախաքննության հարցերն ուղղեք նախաքննությանը, եթե հարմար կգտնեն, կպատասխանեն: Ոչ մի քաղաքապետ կամ քաղաքապետի թեկնածու արդարադատություն իրականացնելու իրավունք չունի»,- նշեց նա` չցանկանալով այ հարցերի պատասխանել:

Նշենք, որ ընտրատարածքում, որտեղ Գրիգորյանը կատարեց իր ընտրությունը, նրան դիմավորեցին շատ ոգևորված և ծափողջյուններով: Հավելենք, որ նա ընտրության էր եկել կնոջ և մոր հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս