Այսօր արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Հրազդան քաղաքի՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Հրազդանմեքենա» արտադրական միավորման տարածքում գործող գազաբալոնների արտադրամասի մոտ 30-ից ավելի աշխատակիցներ պահանջում են տարիներով կուտակված իրենց աշխատավարձը։
Հրազդանում տարածված լուրերի համաձան ՝ գազաբալոնների արտադրամասի տնօրեն Մեխակ Գաբրիելյանն աշխատակիցներին խոստացել է վճարել, սակայն արդյունքում չի վճարել նրանց գումարները:
Նշենք, որ աշխատակիցների պարտքը մոտավորապես կազմում է 10-15 մլն դրամ, իսկ միայն վերջին ամիսներին գործարանը մոտ 150 միլիոնի գազաբալոններ է արտահանել։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ինչքան գիտեմ այդ հարցը պետք է արդեն լուծված լիներ: Իրենք ինձ ներկայացրել էին, որ աշխատավարձ չեն ստանում, բայց արդեն պետք է վճարված լինեին: Ես հիմա կզբաղվեմ , տեսնեմ ինչն է պատճառը , որ չեն վճաերել»:
Լուսանկարները ՝shamshyan.com-ի