«Բալասանյան դաշինք» նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան նախընտրական շտաբի քարոզարշավը:
Հայտնում ենք մեր խոր ցավակցությունը և զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին, ով մահացել է։
Հավելենք, որ Սամվել Բալասանյանն այժմ Չինաստանում է: