ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին մեկնարկած քարոզարշավի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, սկսել է Խնկոյան և Սարալանջ բնակավայրերից, իսկ ՔՊ-ի անդամներից շատերը հանրությանը այդքան էլ հայտնի չեն: Դա կարող է դժվարություններ առաջացնել:
Թեկնածություն դրած «Բարոյական արժեքներ» կուսակցությունը այցելել է Սարամեջ: Համլետ Մազմանյանը խոստացել է մարդկանց անդադար շրջել մարդկան հետ: Կոստյումները իրենը չեն: Կոստյումով հանդես կգա միայն անհրաժեշտության դեպքում: Բացի այդ՝ Մազմանյանը քարոզարշավի ժամանակ հորդորել է քաղաքացիներին աջակցել քաղաքական հետապնդումների հետևանքով աշխատանքից հեռացված, Սարամեջ բնակավայրի ղեկավար Թամարա Մինասյանին:
Սպիտակի նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի գործը շարունակելու է եկել նրա եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ավետիսյանը: Նա քարոզարշավը սկսել է Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցուց: Ավետիսյանը՝ իր թիմակիցների հետ միասին, հարգանքի տուրք է մատուցել 44 օրյա պատերազմի հերոսներին և 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերին:




























