Հունաստանում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող Apache հարվածային ուղղաթիռ է կործանվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Աթենքի լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սալոնիկի քաղաքի մոտակայքում առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում:
Ուղղաթիռի երկու օդաչուները ողջ են մնացել և հոսպիտալացվել: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:
Ինչպես հայտնել են հունական բանակի գլխավոր շտաբում, ուղղաթիռը մասնակցում էր SARISA-2016 ուսումնավարժություններին: