Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նորանշանակ նախարարներին ներկայացրել է իրենց աշխատակազմերին:
«Ես ակնկալում եմ ձեզանից հայեցակարգ: Մենք ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ֆանտաստիկ հնարավորություններ ունենք ռեգիոնալ համագործակցության».- ասաց նոր նախարարը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում:
Արդեն Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե ակնկալում է, որ նոր նախարարը ներկայացնի գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր: «Գուցե նորովի նայենք, թե մենք մեր մակրոտնտեսական ցուցանիշներով դեպի ուր ենք ուզում գնալ», – նշեց նա Ֆինանսների նախարարությունում:
Հավելենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հանդիպման ժամանակ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չի եղել. ներկա էր փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Մանրամասները ` տեսանյութում