Բրեդ Փիթի դեմ գործ է հարուցվել. նրան մեղադրում են երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի դեմ՝ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Նման նորությունը տարածել են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ: Հաղորդվում է, որ դերասանը վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել անձնական ինքնաթիռում, հարվածել է իր երեխաներից մեկին:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր հոլիվուդյան զույգի ամուսնալուծության մասին:

940x1277_1_01d1e6b587556130129ce6ab68ead107940x1277_0xc0a839a4_12022621201474541011

Չնայած լուրջ հակասություններին՝ Բրեդ Փիթը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի փրկի ամուսնությունը, սակայն նրան չհաջողվեց, հայտնում են աղբյուրները: Դերասանի համար այդ նորությունը մեծ հարված էր:

2

Անջելինա Ջոլին ամուսնալուծության համար որպես պատճառ նշել է «անլուծելի տարաձայնությունները»:




Լրահոս