Ռուսաստանի հարկային համակարգն անփոփոխ կմնա մինչև 2019թ.: Նման որոշում է կայացվել սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով դաշնային պաշտոնյաների շրջանում աղբյուրներին:
Ներկա պահին իշխանություններն ակտիվորեն քննարկում են բիզնեսի և բնակչության վրա հարկային ճնշման բարձրացման մասին առաջարկները, նշում է պարբերականը:
Հաղորդվում է նաև, որ այս շաբաթ ՌԴ ֆինանսների նախարարությունը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ նավթային ոլորտի հարկային վճարների նոր առաջարկ է արել: