ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը պետք չէր փլուզել, կարելի էր հետևել ժողովրդավարական բարեփոխումների ուղուն, սակայն կոմունիստական կուսակցությունը երկրի համար ավերիչ գաղափարներ էր առաջ տանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք գիտեք իմ վերաբերմունքը Սովետական Միության փլուզմանը: Պարտադիր չէր դա անել: Կարելի էր բարեփոխումներ կատարել, այդ թվում ժողովրդավարական բնույթի: Սակայն ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նրան, որ մեր նախկին Հայրենիքը՝ ԽՍՀՄ-ը, ղեկավարում էր կոմունիստական կուսակցությունը, որն առաջ էր տանում ազգայնականության գաղափարներն ու ավերիչ գաղափարները, որոնք ավերիչ են ցանկացած պետության համար»,-ասել է Պուտինը Կրեմլում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: