Բաքուն պաշտոնական բողոք է հղել Էրմիտաժին՝ պահանջով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը պաշտոնական բողոք է հղել Էրմիտաժին՝ պահանջով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը, փոխանցում է Rusarminfo-ն:

Ադրբեջանական կողմը վրդովվել է Երևանը, Նախիջևանն ու Ղարաբաղը որպես Արևելյան Հայաստանի մասն կազմող տարածքների հիշատակումը:

«Մենք մեծ վրդովմունքով ընդունեցինք այդ զեկույցը, որը կներկայացվի միջազգային գիտական ֆորումի ժամանակ: Այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարված են մնում, ինչպես նաև երբ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտության կարգավորմանը, առճակատման սրումը շփոթություն է առաջացնում: Հեղինակները սադրանքով են զբաղվել»,-ասվում է պաշտոնական բողոքի տեքստում:




Լրահոս