«Իսկանդեր»-ները կորոշեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսկանդեր» հզոր համակարգի առկայությունը կարող է զսպել Բաքվի՝ Ստեփանակերտի ուղղությամբ հարված հասցնելու գաղափարները: Այս մասին ասվում է Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական կենտրոնի հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային հզոր համակարգը:

«Ռուս զինվորական պաշտոնյաների խոսքով՝ Մոսկվան վերջերս «Իսկանդեր» համակարգ է վաճառել Հայաստանին՝ $200 միլիոնի չափով վարկի շրջանակներում: Այդպիսով, Հայաստանը դարձել է Ռուսաստանից հետո երկրորդ երկիրը, որն իր զինանոցում ունի նման հրթիռային համակարգ»,-ասվում է հոդվածում:

Ըստ ամերիկացի վերլուծաբանների՝ մտավախություն կա, որ զինելով Հայաստանին՝ Ռուսաստանը կարող է սրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ռուսաստանն արդեն «Իսկանդեր»-ներ ունի Գյումրիում տեղակայված իր ռազմաբազայում: Սակայն այժմ, ինչպես նշում է  Stratfor-ը, համակարգը պաշտոնապես գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, և Հայաստանի իշխանությունները կարող են օգտագործել այն ըստ իրենց հայեցողության:

Կատարելագործված հրթիռային համակարգը, ինչպես վստահեցնում են հետախուզա-վերլուծական կենտրոնում, կորոշի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը:

Ամերիկացի վերլուծաբանները վստահ են, որ հզոր համակարգը կզսպի Բաքվի «լկտի» քայլերը:

Քրիստինե Պողոսյան 




Լրահոս