ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել Սիրիայի հարցով Մոսկվայի հետ համագործակցությունը, եթե սիրիական զորքերն ու ռուսական ավիացիան չդադարեցնեն Հալեպ քաղաքի վրա հարձակումը, փոխանցում է BBC-ն:

Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ այդ նախազգուշացումն արվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ չորեքշաբթի օրը անցկացրած հեռախոսազրույցի ժամանակ:

Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Քերին խորին անհանգստություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ կապված այն բանի հետ, որ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժում, հրետակոծության են ենթարկվում հիվանդանոցներ, շինություններ, դպրոցներ:

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը հայտնել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորություններն իրականացնելու անհրաժեշտության մասին:




Լրահոս