ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե դիմորդը հարգելի պատճառով չի ներկայացել ընդունելության քննություններին, ապա նրան հնարավորություն տրվո՞ւմ է մեկ այլ օր հանձնել քննություն:
Նելլի Ներսիսյան (29 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Ներսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 13.787 տեղ է հատկացվել, որոնցից 1783-ը՝ անվճար: Ի դեպ, այս տարի ավելացել է Սյունիքի, Տավուշի մարզերից, ԼՂՀ-ից դիմողների թիվը: Նշենք նաեւ, որ այս տարի 30 քննական կենտրոններ են առանձնացրել՝ 10-ը՝ Երեւանում, 20-ը՝ մարզերում: