Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քննադատել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկում կատարված հարձակումը, փոխանցում է Le Progres-ը:
«Ես իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում նրան և ցանկանում եմ ասել, որ նրան մշտապես սպասում են Փարիզում: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը կհաստատի հարձակում գործած անձանց ինքնությունն ու կձերբակալի նրանց»,-ասել է Իդալգոն:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կազդի տուրիստական ոլորտի վրա, որը տուժել է 2015թ. տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քարդաշյանը լքել է Փարիզը:
Reuters-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի մոտից միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր են գողացել: