Դատավոր Պետրոս Մակյանի գլխավորությամբ կայացավ Կարո Եղնուկյանի տեսակցությունների արգելանքի գործով առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Պետրոս Մակյանի նախագահությամբ կայացավ  «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի տեսակցությունների արգելանքի գործով առաջին դատական նիստը:

Նիստին ներկա չէր Կարո Եղնուկյանը, սակայն փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն  ներկայացրեց և դատավորի որոշմամբ հաջորդ նիստին նա կկարողանա մասնակցել գործի քննությանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանում հայտարարեց, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և առավել ևս անհեթեթ է նրա նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանք կիրառելը. «Այս կերպով սահամանափակում են Կարո Եղնուկյանի իրավունքները»

Դատավորը նշեց, որ աշխատանքային օրվա ավարտով պայամանավորված նիստը կընդհատվի և կշարունակվի հոկտեմբերի 14-ին,  ժամը 16.00-ին:

Նիստին ներկա էին նաև Եղնուկյանի ընտանիքի անդամներն ու նրա աջակիցները:




Լրահոս