«Հայաստանը մեծամասշտաբ փոփոխությունների փուլում է։ Իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ալիքը մեծ ընդգրկում ունի, դրանք տարբեր ոլորտներում ու շերտերում են»։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով` լայնածավալ փոփոխությունները մեկնարկել են դեռևս անցյալ տարի սահմանադրական բարեփոխումներով. «Այժմ արդեն տեղափոխվում են քաղաքական, ընտրական, կառավարման, տնտեսական, պաշտպանական և բազում այլ համակարգեր։ Եվ ամենակարևորը՝ փոփոխությունները մոտեցումներում են՝ խնդիրներին լուծելու, աշխատելու, հարաբերվելու նոր մոտեցումներում»։
Մանրամասները` տեսանյութում: