ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, այս անգամ Սիրիայի իրավիճակի պատճառով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստի հայտարարությանը:
Ավանդական բրիֆինգի ժամանակ նա հայտարարել է. «Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք կարող են օգնել Սիրիայի իրավիճակին, և, հնարավոր է, Ռուսաստանին: Եվ պատժամիջոցները այդ գործիքներից մեկն են»:
Նրա խոսքով՝ սահմանափակումներն առավել արդյունավետ են, եթե դրանք սահմանվեն դաշնակիցների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Մոսկվային և Դամասկոսին այն բանի մեջ, որ վերջիններս անտեսում են Սիրիայում կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունը՝ նախընտրելով ռազմական լուծումը: