«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, բերման է ենթարկվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Այլ մանրամասներ ոստիկանության ծառայությունից մեզ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ երեկ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ընտրությունների ավագանու ընտրացուցակի 1-ին համարը զբաղեցնող Արկադի Փելեշյանը` Ական, 15 հոգու հետ այցելել է Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցու միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին եւ հենց սենյակում դաժան ծեծի ենթարկել տարեց մարդուն: