Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է, ուսուցչուհի է եղել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանի տատիկը, ով նաև երգչուհու դասղեկն է եղել:
Սոնան ArmLur.am-ին մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեց իր դպրոցական կյանքից.
Շնորհակալ է
Սոնա Շագելգյանը մեր հեռախոսազանգից անմիջապես կռահեց, թե որը կարող է լինել դրա պատճառը, նա իր շնորհավորնանքներ ուղղեց բոլոր ուսուցիչներին. «Նախ, թույլ տվեք, շնորհավերել բոլոր ուսուցիչներին տոնի առթիվ, շատ մեծ գործ են անում, ու ամենակարևորը կարծում եմ, որ պետք է կրթությանն ավելի ուշադրություն պիտի դարձնեն, որովհետև դպրոցներում ամեն ինչ փոխվել է և այլևս առաջվանը չէ: Ավագ դպրոցներ սարքելով փչացրին կրթության որակը»:
Մանկավարժ տատիկը
Սոնա Շահգելդյանը մեծացել է մանկավարժի ընտանիքում, նրա տատիկը՝ Հրանուշ Թադևոսյանը, Հայոց պատմության ուսուցչուհի է, դասավանդել է Ստեփան Զարյանի անվան 56 դպրոցում. «Ես ինքս էլ մեծացել եմ մանկավարժի ընտանիքում, տատիկս երկար տարիներ ուսուցիչ է եղել, հիմա այլևս չի աշխատում: Ինձ ևս նա դասավանդել է, եղել է իմ դասղեկը, բայց այդ կապը դասերի ընթացքում երբեք չի երևացել: Անգամ, երբ շատ լավ եմ պատասխանել, ինձ ցածր է գնահատել»:
Տված խորհուրդը
Դասղեկ տատիկից ստացած ամենահիշվող խորհուրդը երգչուհու համար մարդ մնալն ու երբևէ ճիշտ ուղուց չշեղվելն է: Սոնան նշում է, որ բազմաթիվ խորհուրդներ է ստացել, բայց մարդ մնալու պատվիրանը միշտ իր հետ է. «Բոլոր սաներին, աշակերտներին էլ տարբեր խորհուրդներ է տվել, շատ կուզենայի ժամանակը հետ տալ ու կրկին դպրոցական աթոռին լինել, անմոռանալի տարիներ էին: ԱՆցած ուղիդ, պատմությունդ միշտ պահես, իմանաս»:
Սոնայի չարաճճիությունը
Սոնան, չարաճճի աշակերտուհի է եղել, հաճախ է փախել դասերից, որը հարուցել է տատիկի դժգոհությունը. «Կազմակերպում էի, ողջ դասարանով դասից փախչում էինք, իսկ տատիկս միայն ինձ վրա էր բարկանում»: