Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական խոհարար Եվգենի Պրիգոժինի կարողությունն ու պատմել, թե ինչպես է նա հասել նման հաջողությունների:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» նշում է, որ նրա հաջողության գրավականը շատ պարզ է, քանի որ նա Պուտինի խոհարարն է:
Նավալնիի հիմնադրամը խնդրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը ստուգել Պրիգոժինին:
Հաղորդվում է, որ Պրիգոժինը զբաղվում է ռեստորանային բիզնեսով 1996թ.-ից: Forbes ամսագրի տվյալներով՝ 2003թ. Պրիգոժինի ռեստորաններից մեկում՝ New Island-ում, ՌԴ նախագահը տոնել է իր ծննդյան տարեդարձը: «ՌԲԿ»-ի տեղեկություններով՝ Պրիգոժինը Մոսկվայում դպրոցական սննդի շուկայում գրեթե մոնոպոլիստ է դարձել: