Ինչ ճակատագիր կունենա «Վարչապետերի ակումբ»-ը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո հայտարարեց, որ ցանկություն ունի ստեղծել «Վարչապետերի ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր նախկին վարչապետերը եւ կքննարկեն տնտեսական, քաղաքական գործընթացներ: Այդ ձեւաչափով նախկին վարչապետերի ընդամենը երկու հանդիպում է կայացել, որին մասնակցելու համար հրավիրված են եղել նորանկախ Հայաստանի բոլոր վարչապետերը:

Հովիկ Աբրահամյանի հրավերին արձագանքել են միայն երեքը` Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ Վազգեն Մանուկյանը: Տիգրան Սարգսյանն այդ օրերին երկրից բացակայելու պատճառաբանությամբ չի մասնակցել հանդիպմանը: Իսկ Արամ Զ. Սարգսյանը, Գագիկ Հարությունյանը եւ Արմեն Դարբինյանն իրենց չներկայանալը չեն էլ պատճառաբանել:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս