Այսուհետ, յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում:
Հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակների հիման վրա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը կվճարվի միաժամանակ:
Տեղեկացնենք, որ հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակ են ներառվել նաև այն գործերը, որոնց նպաստ ստանալու իրավունքը ենթակա է դադարեցման 2016 թվականի հոկտեմբերի 1-ից: Այս դեպքում 2016 թվականի սեպտեմբեր ամսվա նպաստի գումարը (առկայության դեպքում՝ նաև չվճարված նպաստի գումարը) ցուցակում ներառվել է որպես անցողիկ գումար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Հասարակայնության հետ կապերի բաժին