ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման համար Պետդումա է մտցրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծման մասին համաձայնագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագրին:
Համաձայնագիրը ստորագրվել էր Մոսկվայում 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Սեյրան Օհանյանի և Սերգեյ Շոյգուի միջև: