Իտալիայի հավաքականի մարզիչը կհրաժարվի Պելլեյի ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան կարող է հրաժարվել թիմի հարձակվող Գրացիանո Պելլեի ծառայություններից աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Մակեդոնիայի ընտրանու դեմ խաղում:

Նշենք, որ Պելլեն Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցել է Իսպանիայի ընտրանու դեմ հանդիպմանը, սակայն փոխարինվել է երկրորդ խաղակեսում:

Փոխարինվելուց հետո Գրացիանոն ուղևորվել է դեպի հանդերձարան՝ հրաժարվելով սեղմել Վենտուրայի ձեռքը: Այդ դրսևորման համար մարզիչը մտադիրը է հեռացնել ֆուտբոլիստին ազգային թիմից:




Լրահոս