Ինչպես հայտնել ենք` այսօր Գյումրիում հրապարակվելու էր ավագանու ընտրությունների արդյունքները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ըստ հրապարակված արդյունքների, մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. 17 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 8 մանդատ՝ ԲՀԿ-ինը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ»-ինն ու ԳԱԼԱ-ինը:
Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը համացանցի իր էջում գրել է, թե ինչպես են գյումրեցիներն արձագանքել այս որոշմանը. «Գյումրեցիները վրձիններով արձագանքեցին 34-րդ ընտրատարածքային հանձնաժողովի որոշմանը…
Հանձնաժողովի նիստի ավարտին սահմանված կարգով քվեարկելու ժամանակ հանձնաժողովականները քվեարկեցին ոչ այնպես, ինչպես ընդունված է կողմ կամ դեմ քվեարկելիս:
Ոմանք ձեռքերով տարատեսակ հեզաճկուն շարժումներ էին անում` հստակ բարձրացնելու փոխարեն»: