ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո առաջին անգամ ժամանել է Թուրքիա, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Պուտինը կմասնակցի Էներգետիկայի համաշխարհային համաժողովին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում կհանդիպի Վենեսուաելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:
Սա Պուտինի առաջին այցն է Թուրքիա Սու-24-ի կործանումից հետո: Դեպքից հետո երկու պետությունների ղեկավարները հանդիպեցին միայն օգոստոսին Սանկտ Պետերբուրգում: Հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքական հոսք»-ի նախագիծը կիրականացվի: Ավելի ուշ Մոսկվայում հայտնեցին գազամուղի առաջին ճյուղի կառուցման ժամկետների մասին: