Վանաձորում այսօր տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների վրա ճնշումներ են եղել:
«Դատախազությունից մարդ է եղել այստեղ, մոտեցել է մեր կուսակցության անդամներին ու ասել՝ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցենք ձեզ վրա։ Հենց էստեղ տեղում են ճնշել։ Ոմն դատախազ Ասրյան էր այստեղ աշխատում», – նշեց նա։
«ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Վանաձորի քաղաքապետի ընտրական գործընթացին որեւէ դատախազ չի միջամտել, ավելին` Լոռու մարզում Ասրյան անունով դատախազ չկա եւ չի աշխատում :
Հանրային կապերի բաժնից հավելեցին, որ եթե որեւէ դատախազ իր լիազորություններից դուրս միջամտի ընտրական գործընթացին, ապա այն կունենա իր համապատասխան հետեւանքները: