Armenian text to speach

ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 21-ից 24-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի Դաշնություն։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Մամիկոն Ասլանյանը և Ալխաս Ղազարյանը։ Սանկտ Պետերբուրգում նրանք մասնակցելու են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պետականաշինության փորձի ուսումնասիրման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նիստին։

Կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը վճարելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը։




Լրահոս