«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ-ում գործող բանկերի ղեկավարներին ՀՀ ԿԲ-ն հրահանգել է, որ նրանք սկսեն իրենց աշխատակիցներից կուտակային կենսաթոշակները գանձել:
Հիշեցնենք, որ մասնավոր ընկերությունների՝ 1974 թվականից հետո ծնված աշխատակիցների համար կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը պետք է սկսի գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Սակայն, ինչպես երեւում է, բանկիրների դեպքում որոշել են իրադարձությունները «ներքին կարգով» արագացնել, առավել եւս, որ այդ ոլորտում աշխատավարձերը բարձր են, եւ գանձվող գումարներն էլ զգալի կլինեն: