ԵԽԽՎ լիագումար նիստը վարելու է Հերմինե Նաղդալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները:

ԵԽԽՎ հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը , որին կհետևի հարց ու պատասխանը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրությունը , ինչպես նաև` Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում:




Լրահոս