Թուրքիան ՀՀՊ համակարգեր կստեղծի առանց Ռուսաստանի մասնակցության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան մտադիր է հակահրթիռային պաշտպանության համակարգեր (ՀՀՊ) ստեղծել, այդ հարցով Ռուսաստանի հետ համաձայնություններ չկան: Այս մասին, ինչպես գրում է «ՌԲԿ»-ն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ պաշտպանական արդյունաբերության հարցերով քարտուղար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք համաձայնություններ չունենք Ռուսաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Թուրքիան զարգացնում է իր ՀՀՊ համակարգերը»,-ասել է նա Anadolu-ի հարցազրույցում:

Երեկ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմա-տեխնիական ոլորտում համագործակցել Թուրքիայի հետ:




Լրահոս