Վիկտոր Դալլաքյանի ստեղծած կուսակցությանը կմիանա նաև Իշխան Զաքարյանը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի այլևս նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին ու նրա ստեղծած կուսակցությանը հաջորդ տարի կմիանա նաև Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վերահսկիչ պալատը հաջորդ տարի դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ու արդեն իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, թե Իշխան Զաքարյանը չի ղեկավարելու այս նոր կառույցը։ Եվ վերջինս իր համար քաղաքական նոր հենարան Է փնտրելու, որն այս անգամ կլինեն Վիկտոր Դալլաքյանն ու նրա կուսակցությունը։ Հայտնի Է նաև, որ Դալլաքյանն ու  Զաքարյանը բավականին վաղուց ընկերներ են։ Վիկտոր Դալլաքյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ իրեն կմիանա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս։ Բացի այդ, այս երեքին միավորում է նաև Սերժ Սարգսյանից նեղացած լինելու հանգամանքը։ Ի դեպ, Իշխան Զաքարյանն ու Սեյրան Օհանյանը նաև «Երկրապահ» կամավորականների միության անդամներ են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս