ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի հասցեին Արևմուտքի կողմից հնչած մեղադրանքները շանտաժ են հիշեցնում, փոխանցում է Gazeta-ն:
«Դա գործին չի օգնի: Նման միջոցները միջազգային հարթակում ճնշում և շանտաժ են կոչվում: Սակայն Ռուսաստանի հանդեպ որևէ շանտաժ երբեք չի անցնի»,-հայտարարել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ նման մեղադրանքները չեն օգնի Սիրիայի իրավիճակը կարգավորելու հարցում:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքի բացասական վերաբերմունքի պատճառ է համարում վախը: