ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ պետք է բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվեն, որպեսզի նրանք գումարներ չվերցնեն այցելուներից: Լրագրողների հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ ծաղիկներ կամ կոնյակ նվիրելը դա կոռուպցիա չէ, իսկ մեծ գումարներ պահանջելու դեպքում գործ պետք է ունենան դատախազության հետ:
Հարցին` թե նախարարը իրեն հարուստ համարում է, նա նշեց. «Բժիշկների համեմատ` այո, շատ հարուստների համեմատ` աղքատ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: