Այսօր լրացավ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մեկ ամիսը: Նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանն անցավ կադրային ջարդի, եղան ինչպես նոր նշանակումներ, այնպես էլ մի շարք պաշտոնանկություններ:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է սպասենք, մինչև կառավարությունն իր ծրագիրը ներկայացնի, և այդ առաջարկված ծրագրերի կատարման տեմպերով նոր կարելի է կառավարության մասին գնահատականներ տալ:
«Վարչապետին, մեկ ամսվա արդյունքով, իմ կարծիքով ճիշտ չէ գնահատել: Համենայնդեպս փոփոխություններ են արվում, որոնք մեծ հույսեր են ներշնչում, որ առաջիկայում մենք կունենաք նորմալ փոփոխություններ, նորմալ իրավիճակ»,-ասաց նա:
Սակայն, Մնացական Մնացականյանը լիահույս է՝ ամեն ինչ լավ է լինելու:
Իսկ այն հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը կանցնի ՀՀԿ-ականների շարքերը, թե ոչ: Մ. Մնացականյանը նշեց, որ բոլոր պաշտոն զբաղեցնողները ՀՀԿ-ի անդամներ չեն:
«Բայց ամեն դեպքում դա վարչապետի որոշումն է, նա պետք է որոշի կուսակցության անդամ ուզում է դառնալ, թե ոչ: Իսկ ցանկության դեպքում էլ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան