Պուտինը վավերացրել է Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Սիրիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ավիացիոն խմբի տեղակայման մասին համաձայնագիրը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը կնքվել է անժամկետ և ժամանակավորապես կիրառվում է դրա ստորագրման պահից:

«Ռուսական ավիացիոն խումբը տեղակայվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում սիրիական կողմի խնդրանքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս