Ինչպես տեղեկացրել էինք` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն փակել էին Վարդենիսից Քարվաճառ տանող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը և պահանջել մթերել իրենց կարտոֆիլը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը փորձեց զրուցել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, ով նշեց, թե մասնակցում է ռուս-հայկական ֆորումին, և դեպքի մանրամասներին չի տիրապետում:
Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համաբարձումյանի հետ, ով մեր համառ զանգերից հետո ևս հայտնեց, որ գտնվում է ռուս-հայկական ֆորումին և առաջին անգամ մեզնից է լսում, որ ճանապարհ են փակել: