Հոկտեմբերի 6-ին դատարանի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու հերթական մերժումը ստանալուց հետո Կարո Եղնուկյանն անժամկետ հացադուլ հայտարարեց:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հացադուլի 7-րդ օրն արդեն իսկ առողջական վիճակում փոփոխություններ գրանցվեցին. «Առողջական վիճակը գնալով դեպի վատն է գնում, Եղնուկանի առողջութունը թուլանում է: Երեկ էլ նիստի ժամանակ իրեն այնքան էլ լավ չէր զգում»:
Իսկ հացադուլի դադարեցմանն անդրադառալով` փաստաբանը նշեց, որ նման որոշում դեռևս չկա:
Հիշեցնենք, որ քննիչի որոշմամբ Կարո Եղնուկյանի տեսակցությունների վրա արգելանքի որոշում է կայացվել, և նա իրավունք չունի տեսակցել անգամ անչափահաս երեխաներին:
Երեկ դատարանը կրկին մերժեց փաստաբանի բողոքը տեսակցությունների արգելանքը վերացնելու մասին: