Ռուսաստանը «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր է ուղարկել Սիրիայի ափերի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրն ուղևորվել է Սիրիայի ափերի մոտ մարտական նավերի ուղեկցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝  հղում անելով իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ «Ծովակալ Կուզնեցով»-ը կներառվի Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման մշտական կազմում:

Ավիակիրի հեռավոր ուղևորությունը կտևի մոտ 4-5 ամիս:

Ինչպես հաղորդվում է, ավիակիրի վրա տեղակայված են ՄիԳ-29ԿՊ և ՄիԳ-29ԿՈւԲՌ կործանիչներ, ինչպես նաև Սու-33 ինքնաթիռներ:




Լրահոս